Մեդվեդևը` Իսրայելի` Ուկրաինային զենք մատակարարելու մտադրության մասին

Իսրայելի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները կկործանեն Ռուսաստանի հետ հարաբերությունները, հայտարարել է Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը: 


«Իսրայելը, կարծես, պատրաստվում էր զենք մատակարարել Կիևի ռեժիմին։ Շատ անխոհեմ քայլ. դա կկործանի բոլոր միջպետական հարաբերությունները մեր երկրների միջև»,-գրել է նա Telegram-յան իր ալիքում։


Ավելի վաղ իսրայելցի նախարարը հայտարարել էր, որ Թել Ավիվին պետք է զենք փոխանցել Կիեւին՝ Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարման մասին տեղեկատվության հայտնվելուց հետո: 

 

Քաղաքականություն