Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին

ԵԽ նախագահ Շառլ Միշելը թվիթերյան իր էջում անդրադարձել է Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը:

 

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության արագ տեղակայումը։ Այն կօգնի ամրապնդել վստահությունը և թույլ կտա ԵՄ-ին ավելի արդյունավետ աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում»,- գրել է նա։

Քաղաքականություն