Էդգար Ղազարյանին դարանակալած սպասել են շքամուտքի մոտ, ոտքերով ու բռունցքներով բազմաթիվ վնասվածքներ հասցրել

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ բռնություն գործադրած անձինք նրան դարանակալած սպասել են իրենց տան մոտ, ապա, հարմար առիթից օգտվելով, հարձակվել նրա վրա։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Էդգար Ղազարյանը տանից դուրս է եկել անձնական գործերով, որի ընթացքում չարագործները նրան սպասել են ու վերադարձի ժամանակ հարձակվել հենց շքամուտքում՝ ոտքերով ու բռունցքներով բազմաթիվ վնասվածքներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին։

 

Ինչպես արդեն հայտնել ենք՝ նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Էրեբունի ԲԿ։ Նաիրա Զոհրաբյանը հայտնում է, որ Ղազարյանը վնասվածքները ստացել է գլխի շրջանում, բժիշկները մի քանի կար են դրել։ Բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում։

 

ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, որ հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը Եղբայրության փողոցից մարմնական վնասվացքներով իրենց մոտ է տեղափոխվել Էդգար Ղ․-ն։

 

«Մեկնել է օպերատիվ խումբ։ Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել է նախաքննական մարմին»,- հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Քաղաքականություն