«Ինչ է փորձում անել Ադրբեջանը». Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է. «Հայաստանի հետ սահմանին հրադադարի ռեժիմը խախտելով Ադրբեջանը փորձում է արժեզրկել Հայաստան այցելած ԵՄ դիտորդական խմբի այցն ու առաքելությունը։

Վերջին օրերին Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հստակ նպատակներ են հետապնդում։

Ադրբեջանական կողմը, ամենօրյա ռեժիմով, նախ կեղծ լուրեր է տարածում, թե հայկական կողմն է խախտել հրադադարը, ապա հենց ինքն է խախտում։ Կրակում են սեփական դիրքերի ուղղությամբ, թե իբրև հայկական կողմն է կրակել, ապա կրակում են հայկական դիրքերի ուղղությամբ։

 

Այս գործողություններով ադրբեջանական կողմը փորձում է լուծել երկու հարց։

 

1) Կեղծ լուրերով տեղեկատվական հիմքեր է ստեղծում հետագա էսկալացիայի համար։

2) Հրադադարի ռեժիմն անընդհատ խախտելով՝ Ադրբեջանը փորձում է Հայաստան այցելած ԵՄ դիտորդական առաքելությունը արժեզրկել»։

Քաղաքականություն