Պեսկովը` մասնակի մոբիլիզացիոն միջոցառումներն ավարտելու մասին

Նախագահի վարչակազմը դեռևս չի հրապարակել Ռուսաստանի ողջ տարածքում մասնակի մոբիլիզացիոն միջոցառումներն ավարտելու մասին հրամանագիրը, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

Նա հիշեցրեց, որ պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր մարզի համար սահմանել է զորահավաքային ցուցանիշներ, որոնց կատարման վերաբերյալ սուբյեկտները զեկուցում են։

 

«Այսպիսով, այս մասնակի մոբիլիզացիայի գործընթացն արդեն սպառվել և դադարեցվել է այն մարզերում, որոնք հաղթահարել են այդ խնդիրը, իսկ նախագահի հրամանագիրն այս պահին չկա, կտեղեկացնենք»,- պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի շատ շրջաններ արդեն զեկուցել են մոբիլիզացիոն խնդիրների կատարման մասին։

Քաղաքականություն