Ստուգեք՝ արդյոք դահլիճում զինված մարդիկ չկան. լարված մթնոլորտ ավագանու նիստի ժամանակ

Երևանի ավագանու հերթական նիստն այսօր մեկնարկեց լարված մթնոլորտում։ Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը պնդեց, որ 

 

«Իմ քայլի» անդամ Արման Անտոնյանը զենքով է ներկայանում ավագանու նիստերին և նիստը վարող փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին խնդրեց կանչել անվտանգության աշխատակիցներին։

 

«Այստեղ բոլորիս անվտանգության խնդիրը կա, ստուգեք՝ արդյոք դահլիճում զինված մարդիկ չկան նստած։ Սա պետական պահպանության վերահսկողության տակ գտվող շենք է, ես պահանջում եմ բոլորիս անվտագությունից ելնելով»,-ասաց Խաչատրյանը։

 

Ավագանու անդամի կոչն առանց արձագանքի թողնելով` փոխքաղաքապետը ցանկանում էր շարունակել նիստը:

 

«Ես ոստիկանություն զանգահարե՞մ, թե՞ ստուգենք մեր անվտանգությունը»,-պնդեց Խաչատրյանը` հավելելով, որ այդ հարցով դիմել է ոստիկանություն, սակայն արձագանք չի ստացել։

 

Խոսակցությանը միջամտեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը․ «Տիկի՛ն Խաչատրյան, խնդիրը լուծված է, պետք չէ։ Բոլորս գիտենք` կոնկրետ ինչ հարց է։ Պարո՛ն Անտոնյան, խնդրում եմ` ուղիղ արձագանքեք, Ձեզ է վարաբերվում»։

Ավագանու իմքայլական անդամը պնդեց, որ իր մոտ զենք չկա, և դրա մասին գիտի նաև ոստիկանությունը, դրա համար էլ համապատասխան արձագանք չի տրվել։

Քաղաքականություն