ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները կաշխատեն միասնական տոմսային համակարգով

Երևանում մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները կաշխատեն միասնական տոմսային համակարգով, այս մասին քաղաքապետարանի ավագանու նիստում հայտարարեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը։

 

«Նախագծով նախատեսված է և՛ մետրոն, և՛ վերգետնյա շարժակազմը՝ ավտոբուսներ, տրոլեյբուսներ։ Չի բացառվում հետագայում այս համակարգին միանան նաև Երևան մտնող միջքաղաքային այլ տրանսպորտները։ Համակարգը ճկուն է և թույլ է տալիս Երևանում աշխատող այլ շարժակազմերին ներառել։ Նախագիծը ծավալուն է, մոտ մեկ տարի կտևի ամբողջ ներդրումը։

Հայտարարված մրցույթով ամբողջությամբ մասնավորի կողմից ներդրում է  նախատեսվում», - հայտարարեց Մանուկյանը։

 

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, թե այս հարցի լուծման ուղղությամբ բավարար չափով ռեսուրս չի ներդրվում։

 

«Այս տեսակ հարցերում առաջարկում եմ իմ աջակցությունը», - ասաց Տիգրան Ավինյանը։

Քաղաքականություն