ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում թուրք և ադրբեջանցի պատվիրակների հետ միջադեպի մասին

ԵԽԽՎ-ում տեղի ունեցած վերջին միջադեպը պայմանավորված էր նրանով, որ նիստը ի պաշտոնե վարում էր Թուրքիայի պատվիրակության ղեկավարը, ով սկսած Հունաստանին վերաբերող հարցից, իրեն փորձում էր պահել ոչ թե որպես ԵԽԽՎ տվյալ նստաշրջանի տվյալ նիստը նախագահող, այլ որպես թուրքական պատվիրակության ղեկավար, ինչը չէր կարող չհանգեցնել միջադեպի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով Հայ Մամիջանյանի ելույթն ընդհատելուն ու հայկական պատվիրակության միջամտությանը։

 

Վերջինս ընդգծեց, որ Հայաստանի պավիրակությունը հստակ արձագանք է տվել միջադեպին։

«Իմ կարծիքով ԵԽԽՎ-ի թե՛ քարտուղարությունը և թե՛ նախագահությունը հասկացել են միջադեպի պատճառները։ Պարզ էր թուրքերի և ադրբեջանցիների դժգոհությունները, այս անգամ նրանք մնացել էին լիակատար մեկուսացման մեջ, անկախ նրանից, թե զեկուցողը մեզ համար հաճելի, թե ոչ հաճելի բաներ էր ասում, որևէ մեկը որևէ միջազգային ատյանում հնարավորություն չպետք է ունենա ընդհատել ՀՀ ներկայացուցչի ելույթը»,- ասաց Վարդանյանը։

Քաղաքականություն