Ուկրաինական գործարանը ռուսական մարտական ուղաթիռների համար շարժիչներ է վաճառել

 Ուկրաինայի հատուկ ծառայությունները հաստատել են «Մոտոր Սիչ» գործարանի ղեկավարի ձերբակալությունը: Վերջինս պահեստամասեր է մատակարարել ռուսական մարտական ​​ուղղաթիռների համար:

 

Ուկրաինական «Մոտոր Սիչ» պաշտպանական գործարանը շարժիչներ և պահեստամասեր է մատակարարել ռուսական գրոհային ինքնաթիռների համար, հայտնել է SBU-ն՝ հաստատելով լրատվամիջոցների տեղեկատվությունը: Ձեռնարկության ղեկավար Վյաչեսլավ Բոգուսլաևը ռուսական ռազմական Մի-8, Կա-52 և Մի-28 ուղղաթիռների վերանորոգման համար շարժիչներ և այլ պահեստամասեր է մատակարարել: Բացի այդ, խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ կանխիկ գումար, ինչպես նաև «անհայտ» բովանդակությամբ ֆլեշ կրիչներ։ Նախօրեին հաղորդվել էր նաև, որ Բոգուսլաևի հետ բերման են ենթարկվել նրա մի քանի «հանցակիցներ»։

Քաղաքականություն