Գերմանիայի նախագահը չհայտարարված այցով Ուկրաինայում է

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա։ Այս մասին հայտնում է Российская газета-ն:

Նա նախատեսում է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ։ Գերմանացի հյուրի այլ ծրագրերի մասին չի հաղորդվում։
 

Շտայնմայերը Կիև պետք է գար այս տարվա ապրիլին, սակայն Ուկրաինայի կառավարությունն անսպասելիորեն չեղարկել է քաղաքական գործչի այցը։ Որպես պատճառ նշվել են «Ռուսաստանի հետ սերտ կապերը»։

 

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ հաղորդվում էր՝ Ուկրաինա Շտայնմայերի հերթական այցի չեղարկման մասին:

Քաղաքականություն

Պատահարներ