Կիևն ականապատում է Բելառուսի հետ սահմանին հարող տարածքները. ի՞նչ են ասում Մինսկից

Ուկրաինացի զինվորականները շարունակում են ականապատել Բելառուսի սահմանին հարող տարածքները։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեն: Տեղեատվությունը փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:

 

«Ուկրաինացի զինվորականները շարունակում են ականապատել Բելառուսի հետ սահմանին հարող տարածքները: Բացի անցակետերի մոտ գտնվող մուտքի ճանապարհների և ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացումից, ականներ են տեղադրվել նաև կանաչ սահմանի հարակից հատվածում: Նման մեկ այլ փաստ արձանագրվել էր 2013թ. նոյեմբերի 9-ին»,- ասվում է Բելառուսի սահմանապահ ծառայության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ