Հետաքրքիր շրջադարձ. դեմոկրատները կստանան ԱՄՆ-ի Սենատի նկատմամբ վերահսկողությունը

Հետաքրքիր շրջադարձ ԱՄՆ-իԿոնգրեսի միջանկյալ ընտրություններում: 

 

ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցությունը պահպանել է վերահսկողությունը Սենատի նկատմամբ: Նման կանխատեսումներ են ներկայացրել CNN և NBC-հեռուստաընկերությունները։ Մասնավորապես, Նեւադայում հաղթել է գործող դեմոկրատ սենատոր Քեթրին Կորտես Մաստոն։ Քվեաթերթիկների 96%-ի հաշվարկի արդյունքներով նա ընդամենը 0,5%-ով է առաջ անցել հանրապետականների իր մրցակից Ադամ Լաքսալթից։

 

Սենատի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կողմերին անհրաժեշտ է, որպեսի ընտրողները քվարկեն տվյալ կուսակցության 51 անդամների օգտին: Այս դեպքում, առաջին անգամ դեմոկրատներն ու հանրապետականները, ըստ ամենայնի, Ջորջիա նահանգում կրկնակի ընտրություններ անցկացնելուց հետո հեռանկարում կստանան 50 մանդատ։ Այս դեպքում որոշիչ ձայնը կլինի փոխնախագահինը, որն այժմ պատկանում է Դեմոկրատական ​​կուսակցությանը և նա իր մեկ ձայնն կավելացնի այն կուսակցությանը, որի անդամն է: 

 

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն միայն դեկտեմբերին, իսկ երկպալատ խորհրդարանի նոր կազմը կսկսի աշխատանքը հունվարին։

Քաղաքականություն