Մակրոնն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը։ 

Մակրոնը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը և ընդգծել քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը, որը թույլ կտա խաղաղություն հաստատել տարածաշրջանում։

Մակրոնը նաև ողջունել է ԵՄ քաղաքացիական առաքելության կայունացնող դերն Ադրբեջանի հետ սահմանին։ 

Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ նոյեմբերի 19-ին Թունիսում՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Քաղաքականություն

Պատահարներ