Բայդենի օգնական Զելենսկիին խորհուրդ է տվել Ռուսաստանի հետ բանակցություններից առաջ իրատեսական դիրքորոշում որդեգրել

ԱՄՆ-ի նախագահ Բայդենի օգնական Սալիվանը Զելենսկու հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ առաջարկել է նրան մտածել Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում «իրատեսական» դիրքորոշումների մասին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

 

Ըստ հրապարակման՝ կարելի է խոսել, մասնավորապես, Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ Կիևի դիրքորոշման մասին։

 

Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը դրդել է Ուկրաինայի նախագահին՝ բացառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների անհնարինության մասին կետը երկխոսություն սկսելու պայմանների ցանկից։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, դիրքորոշման փոփոխությունն «ուղղակիորեն կապված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի մեղմ մղման հետ»։

Քաղաքականություն