Իրանում Ադրբեջանի դեսպանին կանչել են ԱԳՆ

Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կրկին կանչվել է երկրի ԱԳՆ՝ բողոքի նոտայի հանձնման համար։ Ինչպես հայտնում է Regnum գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին։

«Ադրբեջանի Հանրապետության դեսպանին կանչել են, նրան բողոքի նոտա են տվել»,- ասել է նա։

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ դա արվել է Իրանում Ադրբեջանի մի շարք քաղաքացիների «հանցավոր» գործունեության հետ կապված։ Նա հայտարարել է, որ դեսպանին ներկայացվել են մեղադրանքները հաստատող ապացույցներ և փաստեր։

Նշենք, որ նոյեմբերի 11-ին, Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանին՝ բողոքի նոտա հանձնելու այդ երկրի պաշտոնյաների և լրատվամիջոցների կողմից Իրանի դեմ իրականացվող քարոզչական արշավի կապակցությամբ։

Քաղաքականություն