«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն դիմել է դատարան` ընդդեմ կառավարության

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն դիմել է վարչական դատարան՝ վիճարկելու կառավարության որոշումը «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ հիմնադրելու մասին: 

 

Նշենք, որ Կառավարության թիվ 1091-Ն որոշմամբ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ է ստեղծվել, դադարեցնելով «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ լիազորությունները։

 

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ–ն Վարչական դատարանից պահանջել է անվավեր ճանաչել Կառավարության14.07.2022թ. թիվ 1091-Ա որոշումը․«Ընկերույթունը 2022 թվականի հոկտեմբերի 7-ին դիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Կառավարության՝ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին 2022 թվականի հուլիսի 14-ի թիվ 1091-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին»։

 

Դատարանը մերժել է հայցը, հիմնավորմամբ, որ  հայցը ենթակա չէ դատարանում քննության, ուստի հայցադիմումի ընդունումը պետք է մերժել Վարչական դատավարության օրենսգրքի (ՎԴ օրենսգիրք) 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:Այսպես, ՎԴ օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասը իրավունք է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց վիճարկել կիրառված կամ կիրառման ենթակա ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այն ակտերը, որոնցով խախտվել են կամ կարող են խախտվել Սահմանադրության 2-րդ գլխով, մարդու և քաղաքացու իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված դիմողների իրավունքները: Ըստ այդմ, ֆիզիկական և իրավաբանական անձինք չեն կարող վիճարկել այնպիսի ակտեր, որոնք չեն առնչվում իրենց իրավունքներին, ըստ այդմ՝ դրանցով չեն կարող խախտվել իրենց իրավունքները:

 

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Քաղաքականություն

Պատահարներ