ՖԻՖԱ-ն թիմերին ստիպել է հրաժարվել ծիածանի տեսքով թևկապերից. ի՞նչ է սպառնում ԱԱ-ում ԼԳԲՏ-ին աջակցող ֆուտբոլիստներին

Յոթ ֆուտբոլային թիմեր, ներառյալ Անգլիայի հավաքականը, ստիպված են եղել հրաժարվել Կատարում կայացած ԱԱ-2022-ում ծիածանի տեսքով թևկապեր կրելուց, որոնք ցույց են տալիս իրենց համերաշխությունը ԼԳԲՏ համայնքնի իրավունքների հետ:

 

Պատճառը ՖԻՖԱ-ի ճնշումն է։ ԼԳԲՏ-ին թևկապով աջակցելու համար նրանց դեղին քարտ է սպառնում, հայտնում է Bloomberg-ը:

 

«Մենք շատ հիասթափված ենք ՖԻՖԱ - ի որոշումից, սա մենք համարում ենք աննախադեպ», - ասվում է Անգլիայի, Ուելսի, Բելգիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Գերմանիայի եւ Շվեյցարիայի ֆուտբոլային ասոցիացիաների համատեղ հայտարարության մեջ:

 

Կատարում, որտեղ ընթանում է աշխարհի առաջնությունը, արգելված են միասեռ ամուսնությունները։ ԼԳԲՏ համայնքում կարծում են, որ ֆուտբոլիստների աջակցությունն անհրաժեշտ է նրանց համար, ովքեր Կատարում խտրականություն են զգում:

Ի պատասխան կշտամբանքների՝ ՖԻՖԱ-ն միայն հայտարարել է, որ թույլ կտա թիմերի ավագներին «խտրականության անթույլատրելիության» մասին թևկապեր ունենալ։

Քաղաքականություն