Լևանդովսկին չկարողացավ իրացնել 11-մետրանոցը

ԱԱ 2022-ի C խմբի առաջին տուրում Լեհաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մեքսիկայի ընտրանու հետ, գրում է Armsport.am-ը։

 

Դոհայի «974» ստադիոնում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0։

 

Հանդիպման 58-րդ րոպեին լեհերի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չկարողացավ հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը։ Մեքսիկացիների դարպասապահ Գիլյերմո Օչոան հետ մղեց հարվածը։

 

Առաջին տուրից հետո խմբի առաջատարը Սաուդյան Արաբիան է՝ 3 միավորով։ Լեհաստանն ու Մեքսիկան ունեն մեկական միավոր։ Արգենտինայի հավաքականը միավոր չի վաստակել։

Քաղաքականություն