ԱՄՆ-ն և Եվրոպան զենքի անվերահսկելի մատակարարումներով ավելի են բարդացրել իրավիճակը. Իրանի ԱԳՆ

Ուկրաինային ամերիկյան եւ եվրոպական զենքի անվերահսկելի մատակարարումը բարդացրել է իրադրությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոյի հետ զրույցում։

 

Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին՝ նա նշել է, որ Իրանը դեմ է պատերազմի շարունակմանը եւ կարծում է, որ ամերիկյան եւ եվրոպական զենքի անվերահսկելի մատակարարումն էլ ավելի է բարդացրել իրավիճակը։

Քաղաքականություն