Ասադովն ասել է, թե ինչու է Ադրբեջանն այդքան ուզում «Զանգեզուրի միջանցքի» բացումը

Ադրբեջանի վարչապետը հայտարարել է՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ խթան կհանդիսանա Ադրբեջանի զարգացման համար։ 

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ալի Ասադովն այդ մասին խոսել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստի ընթացքում։ 

«Հայրենական պատերազմին հաջորդած ժամանակահատվածում մեծ աշխատանք է տարվել ազատագրված տարածքների վերականգնման ուղղությամբ։ «Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ խթան կհանդիսանա Ադրբեջանի զարգացման համար», - ասել է ադրբեջանական կառավարության ղեկավարը։ 

Բաքուն մշտապես պնդում է, թե Երևանը պարտավորվել է Լաչինի միջանցքի օրինակով «Զանգեզուրով միջանցք» տրամադրել Ադրբեջանին, ինչն առանց մաքսակետերի տեղադրման թույլ կտա ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ 

Երևանը հերքում է, թե նման պարտավորություն է ստանձնել, շեշտելով, թե պատրաստ է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, բայց հարգելով երկու երկրների ինքնիշխանութունը։

Քաղաքականություն