Մեդվեդևն ասել է` որն է հիմա ռուսների համար ամենակարևորը

Այժմ ռուսների համար ամենակարևորը միասնություն և տոկունություն ցուցաբերելն է, ինչպես նաև հիմքերը պահպանելն ու փոխանցելը, ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

 

«Հիմա ամենակարևորը մեր պետության առջև ծառացած վտանգին միասնաբար դիմակայելն է, միասնություն ու տոկունություն դրսեւորելն է»,- ասել է Մեդվեդևը:

 

Մեդվեդևը նաև ասել է, որ անհրաժեշտ է «ամեն ինչ անել Ռուսաստանի խաղաղությունն, անվտանգությունն ու կայուն զարգացումն ապահովելու համար», ինչպես նաև «պահպանել այն հիմքերը, որոնց վրա մենք մեծացել և դաստիարակվել են, և դրանք փոխանցել ապագա սերունդներին»։

Քաղաքականություն