ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մոտ զենք լիներ, չէր կրակի. Անդրանիկ Քոչարյան

Եթե հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մոտ զենք լիներ, չէր կրակի. հարցն այլ ձև կլուծվեր: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին դարձնելու մասին որոշման նախագծի քննարկմանը ընդդիմադիրների հայտարարություններին:

 

Նոր օրենքով երեք պաշտոնյայի կհատկացվի պետական պահպանության ծառայություն՝  նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին:

Ըստ իրավիճակի, սակայն, կարող է անհրաժեշտություն լինել այլ պաշտոնյաների էլ հատկացնել պետական պահպանության ծառայություն, բայց դա կորոշի միայն վարչապետը:
 

Քաղաքականություն