Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Լաչինի միջանցքը բացելու համար. ՌԴ ՊՆ

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ-ի ամենօրյա տեղեկագրում: 

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: 
 

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
 

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել:

 

Քաղաքականություն