Ցուցարարներն արգելափակել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բոլոր մուտքերը. Բեգլարյան

Մի խումբ ցուցարարներ արգելափակել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բոլոր մուտքերը, ինչպես փակ է Արցախի մուտքը։
Որոշ անձինք արդեն միացել են նստացույցին և պլանավորում են անհնազանդության այլ ակցիաներ։ Այս մասին գրառում է արել Արցախի Ներքին գործերի նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

 

Հիշեցնենք, որ Արցախի Ներքին գործերի նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ԱԳ ԺՊ Դավիթ Բաբայանը, ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ու մի քանի այլ արցախցի պաշտոնյաներ մնացել են Հայաստանում` ադրբեջանական սադրանքի պատճառով: Նրանք չեն կարողացել անցնել Լաչինի միջանցքով:

Նշենք նաև, որ Բեգլարյանը նստացույց է սկսել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։

Քաղաքականություն

Պատահարներ