ԱՄՆ-ն պատրաստվում է երեք միլիոն բարել նավթ գնել. հայտնի է պատճառը

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտարարել է երեք միլիոն բարել նավթ գնելու պլանների մասին: Այս մասին գրում է Говорит Москва-ն:

Նշվում է, որ սա անհրաժեշտ է ռազմավարական պաշարները համալրելու համար։ Գերատեսչության տվյալներով՝ առաքումը նախատեսված է հաջորդ տարվա փետրվարի 1-ից 28-ը։
 

Պաշարների համար նավթի գնումն առաջինն է լինելու այն բանից հետո, երբ Ջո Բայդենի վարչակազմն այս տարի սկսեց դրանք օգտագործել շուկայական գները կայունացնելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ