Կիևը պետք է հնարավորինս շուտ միանա Եվրամիությանը. Հունգարիա

Բուդապեշտը հուսով է, որ Կիևը հնարավորինս շուտ կմիանա Եվրամիությանը։ Այսպիսի հայտարարություն է արել Հունգարիայի վարչապետի խորհրդական Բալաշ Օրբանը՝ միաժամանակ նշելով, որ հանրապետությունը մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Այս մասին գրում է Kp.ru-ն:
 

«Հույս ունենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ։ Անդամ երկրները պետք է ճնշում գործադրեն Եվրահանձնաժողովի վրա՝ արագացնելու համար այս գործընթացը»,- Հունգարիայի վարչապետի խորհրդականի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։
 

Հունգարիայի կառավարության ղեկավարի խորհրդականը նշել է, որ Բուդապեշտը չի ծրագրում հրաժարվել Մոսկվայի հետ հարաբերություններից։ «Հունգարիայի դիրքորոշումը հիմնված է կապերի պահպանման գաղափարի վրա։ Այնպես որ, մենք չպետք է բաժանվենք միմյանցից»,- ասել է նա։
 

Հիշեցնենք, որ Եվրամիությանն անդամակցելու երկար գործընթացը պայմանավորված է նրանով, որ թեկնածու երկիրը պետք է լրջորեն բարեփոխի օրենսդրությունը բոլոր ոլորտներում, որ համապատասխանի եվրոպական «ընդհանուր հայտարարին»:

Քաղաքականություն

Պատահարներ