Խոսել է պետք, մնում է պարզենք հեռախոսո՞վ, տեսակապո՞վ, թե՞ սեղանի շուրջ․ Շոլցը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ պետք է պահպանել կապը Ռուսաստանի հետ: Այդ մասին նա ասել է Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում:

 

«Կարևոր է, որ մենք՝ չնայած Ուկրաինայի կոնֆլիկտի վերաբերյալ լուրջ տարաձայնություններին, չկտրենք Ռուսաստանի հետ բանակցություների թելը»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:

 

Միաժամանակ նա չի պատասխանել այն հարցին, թե կարո՞ղ է արյոք պատկերացնել իր այցը Ռուսաստան 2023 թվականին:

Ռուսաստանը, կանցլերի համոզմամբ, պարտավոր է ավարտել պատերազմն Ուկրաինայում: Մոսկվան այն անվանում է «հատուկ ռազմական գործողություն»:

 

«Դրա համար խոսել է պետք, մնում է պարզենք, թե ինչ ձևաչափով՝ հեռախոսո՞վ, տեսակապո՞վ, թե՞ սեղանի շուրջ»,- ասել է Շոլցը:

 

Նա նշել է նաև, թե «վաղուց եկել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն անցկացնելու ժամանակը»:

Քաղաքականություն