Զելենսկին հայտնել է, որ հաջողվել է մեկ օրում վերադարձնել Ուկրաինայի գրեթե 6 միլիոն բնակչի էլեկտրաէներգիան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կարողացել են մեկ օրում վերադարձնել գրեթե 6 միլիոն ուկրաինացու էլեկտրաէներգիան։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։ 

Նրա խոսքով՝ վերանորոգման աշխատանքները շարունակվում են անխափան։ Միաժամանակ Կիևում, Վիննիցայում, Լվովում և երկրի այլ շրջաններում ջրամատակարարման և ջերմամատակարարման հետ կապված խնդիրներ դեռևս կան։ 

Դեկտեմբերի 16-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն հայտարարել էր, որ ողջ երկրում էլեկտրաէներգիայի անջատումներ են Ուկրաինայի ենթակառուցվածքներին հասցված վնասների պատճառով։ 

Նա հորդորել էր ուկրաինացիներին ըմբռնումով վերաբերվել հոսանքի անջատումներին և ջրի ու ջերմության մատակարարման տատանումներին:

Քաղաքականություն

Պատահարներ