Ինչու՞ էր Ալեն Սիմոնյանն այցելել Աղվան Վարդանյանի աշխատասենյակ․ Hraparak.am

 Լրագրողներն այսօր խորհրդարանում արձանագրել էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի աշխատասենյակ։ 

Hraparak.am-ի հարցին, թե ի՞նչ նպատակով էր ԱԺ նախագահն այցելել իր աշխատասենյակ, Աղվան Վարդանյանը տվեց շատ փիլիսոփայական պատասխան․ «Հրավիրել էի իմ աշխատասենյակ՝ իմ սենյակը տեսնելու, Չարենցի, Հրանտ Մաթևոսյանի, Համո Սահյանի նկարները, Էդուարդ Խարազյանի գեղանկարը տեսնելու»։ 

-Իսկ այս թեժ պահին ինչո՞ւ հանկարծ Ձեզ մոտ այդպիսի մշակութային հրավեր ուղարկելու ցանկություն առաջացավ։ 

-Մշակույթը միշտ անհրաժեշտ է։ 

-Քաղաքական հարցեր չե՞ք քննարկել։ 

-Ոչ, քաղաքական հարցեր չեմ քննարկել։ 

-Հիմա ընդդիմությունն ու իշխանությունը, փաստորեն, իրար հետ մշակութայի՞ն հարթության վրա են շփվում։ 

-Դա քո եզրակացությունն է։ Ես ընդդիմությունը չեմ, ես Աղվան Վարդանյանն եմ։ 

-Իսկ պարոն Սիմոնյանն ի՞նչ գնահատական տվեց Ձեր մշակութային ժառանգությանը։ 

-Դա իմ մշակությաին ժառանգությունը չի, դա հայ ժողովրդի մշակութային ժառանգությունն է։

Պատահարներ