Ուզբեկստանը, Ղազախստանը և Ադրբեջանը հայտարարել են «թուրքական ավտոարդյունաբերություն» ստեղծելու մասին

Այս շաբաթ հայտարարվել է Ուզբեկստանից, Ղազախստանից և Ադրբեջանից ավտոարտադրողների կոնգլոմերատի ստեղծման մասին, որը կոչվում է «Թուրքական ավտոարդյունաբերություն», հայտնում է «Русский автомобиль» պորտալը։

 

«Խոսքը երկու հարևան երկրների տարածքներում «UzAvto» մեքենաների հավաքման մասին է` «Ազերմաշ» և «Սարյարկաավտոպրոմ» գործարաններում»,–նշվում է հրապարակման մեջ։


Միևնույն ժամանակ, պորտալը նկատում է, որ տեղի ունեցողը այդքան էլ նորություն չէ, քանի որ ուզբեկական Chevrolet-ները վաղուց են հավաքվում Ղազախստանում և Ադրբեջանում։
 

«Նոր մոդելներ, որոնք կարելի է անվանել պանթյուրքական, նույնպես չեն սպասվում, Ուզբեկստանը պատրաստվում է BYD մեքենաներ հավաքել, բայց չինական մեքենաները թյուրքական չես անվանի»,- գրում է պորտալը։

 

Սակայն, ըստ նախաձեռնողների` թուրքական ավտոմոբիլային արդյունաբերությունը նոր խթան կհաղորդի եվրասիական մայրցամաքում ավտոմոբիլային արդյունաբերության զարգացմանը և կմիավորի ավելի քան 65 միլիոն բնակչություն ունեցող շուկաները: 

Պատահարներ