ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը կարող է խաղաղություն ունենալ, եթե ի վիճակի լինի հանդուրժող հարաբերություններ հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, նաև զարգացնել հարաբերությունները Իրանի ու Վրաստանի հետ:

«Սա է խաղաղության բանաձևը, իհարկե, միջազգային հանրության այն ռեսուրսները, որ կարող են մեզ օգնել այս հարցում, այդ ռեսուրսն էլ պետք է անպայման օգտագործել», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Վարչապետը հայտարարեց՝  հույս դնում է ՀԱՊԿ-ի վրա:

«Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անել», - ընդգծեց նա:

Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը Փաշինյանը հավատում է մեկ պատճառով՝ որևէ բան անելուց առաջ պետք է հավատալ:

«Եթե չենք հավատում, ինչի՞ ենք բանակցում, ձև ենք անո՞ւմ», - նշեց վարչապետը:

Պատահարներ