ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս ժամանակահատվածում 10-ից ավելի բժիշկ դուրս են եկել և չեն կարողանում վերադառնալ Արցախ. Մուսայելյան

Այս ժամանակահատվածում 10-ից ավելի բժիշկ դուրս են եկել, չեն կարողանում վերադառնալ Արցախ և բնականաբար չեն կարողանում կատարել իրենց բժշկական պարտականությունները: Սա հանգեցրել է կադրային որոշակի պակասուրդի: Այս մասին «Արցախ: Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջի ընթացքում հայտնեց Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը:

Մուսայելյանը նաև հավելեց` Արցախում կա անհրաժեշտ դողորայքի խնդիր:

«Կան քաղաքացիներ, որոնք որոշակի պարբերականությամբ մեկնում են ՀՀ կամ այլ երկիր՝ քիմեոթերապիայի, ճառագայթային և լազերային բուժման ու այդ հնարավորությունը չունեն։ Բոլոր բուժհիմնարկներում դադարեցված են պլանային վիրահատությունները, որ կարողանանք պահուստային դեղորայքը ուղղենք սուր դեպքերի համար։ Ունենք երեխաներ, որոնք ունեն ամենատարբեր հիվանդություններ ու պարբերաբար մեկնում են ՀՀ՝ ստանալու համապատասխան բուժօգնություն։ 93 երեխա ունի բրոնխիալ ասթմա, 66 երեխա՝ պարբերական հիվանդություն, 88 երեխա՝ էպիլեպսիա, 16 երեխա՝ շաքարային դիաբետ, 847 երեխա տառապում է սրտի բնածին արատներով»,- ասաց Մհեր Մուսայելյանը՝ ընդգծելով, որ  դեկտեմբերի 12-ից հետո այս երեխաները և մյուս հիվանդները զրկված են անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հնարավորությունից։

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ