Մեծ Բրիտանիան նախատեսում է Ուկրաինային տրամադրել Apache ռազմական ուղղաթիռներ. Mirror

Մեծ Բրիտանիան նախատեսում է Ուկրաինային տրամադրել  չորս Apache ռազմական ուղղաթիռ՝ Challenger 2 տանկերի տեղափոխումից հետո, գրում է Mirror թերթը՝ հղում անելով պաշտպանության գերատեսչությունում իր աղբյուրին։

 

Առաջինը տանկերն են լինելու։ Ուղղաթիռների տեղակայման համար որոշ ժամանակ կպահանջվի։ ՆԱՏՕ-ի մյուս երկրները կհետևեն այս օրինակին: Ուկրաինային անհրաժեշտ է ավելի քան չորս ուղղաթիռ, որպեսզի դրանց կիրառումը ռազմավարական նշանակություն ունենա։ 

 

Պարբերականի աղբյուրը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի կողմից Apache-ի ուղարկումը «մարտավարական տեսանկյունից լուրջ քայլ է»:

 

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել էին Ուկրաինային Challenger 2 տանկերի մատակարարման մասին։ Հաղորդվում էր, որ Լոնդոնը Կիև կփոխանցի 14 բրիտանական տանկ։ Նախ կմատակարարվի չորս տանկ, ապա ևս ութը։

Քաղաքականություն

Պատահարներ