Զզվելի և բացարձակապես անընդունելի․ Կանադայի վարչապետի կոշտ արձագանքը՝ Դնեպրում կատարվողին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն թվիթերյան իր էջում արձագանքել է ՌԴ ԶՈՒ-ի կողմից Դնեպրի բնակելի շենքի հրթիռակոծությանը. «Ռուսաստանի հարձակումները Դնեպրում բնակելի շենքերի վրա ստոր են, զզվելի և բացարձակապես անընդունելի: Կանադան դատապարտում է նման բռնությունները: Մենք աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին և կշարունակենք տրամադրել անհրաժեշտ օգնություն»: 

 

 

Հիշեցնենք, որ Դնեպրում ժամը 07:25-ի դրությամբ Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության աշխատակիցները ավերված բարձրահարկ շենքից փրկել են 38 մարդու, այդ թվում՝ 6 երեխայի։ Փլատակների տակ մահացել է 20 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, 73 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 14 երեխա։

Նախօրեին հայտնել էինք ՌԴ ԶՈՒ-ի կողմից բազմահարկ շենքի հրթիռակոծության մասին:
 

 



 

Քաղաքականություն

Պատահարներ