ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինացի մարզիկը հաղթելուց հետո պարել է և արժանացել սուր քննադատության

Ամերիկացի խառը մենամարտերի (MMA) մարտիկ Բելալ Մուհամմադը քննադատել է ուկրաինացի Իգոր Լոսեին՝ պարելու համար՝ Ultimate Fighting Championship (UFC) նախկին չեմպիոն, բրազիլացի Մաուրիսիո Ռուային հաղթելուց հետո։ 41-ամյա Ռուայի համար այս մենամարտը վերջինն էր իր պրոֆեսիոնալ կարիերայում, փոխանցում է Gazeta.ru-ն։  

 

UFC-ի կանադացի մարտիկ Թաներ Բոսերը նույնպես մեղադրել է Լոսեին անհարգալից վերաբերմունքի համար։ 

 

«Պետք չէ հիմար պարեր կատարել, երբ նրա հրաժեշտի խաղում հաղթում ես այնպիսի լեգենդի, ինչպիսին Շոգունն է»,- գրել է կանադացին սոցիալական ցանցերում։ Հունվարի 22-ի գիշերը ուկրաինացի մարզիկը UFC 283-ում առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց Ռուային։ 

 

Դրանից հետո նա հաջող ելույթ ունեցավ՝ պարելով ութանկյունում։

Քաղաքականություն

Պատահարներ