Սեյրան Օհանյանը վատառողջ է. նա գտնվում է վերականգնման փուլում. Խամոյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մի քանի օր է` վատառողջ է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Իսկ այն հացին, թե ինչու Օհանյանը չի մասնակցում ԱԺ նիստին, որտեղ քննարկվում է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության հարցը։

 

«Այս պահին էլ նա վերականգնման փուլում է գտնվում, ընդամենը վատառողջ է»,– նշեց Խամոյանը։

 

Նա ընդգծեց, որ այսօր ԱԺ–ում շրջիկ թատրոն է, և իրենք որոշել են չմասնակցել բեմականացմանն ու թույլ չտալ իշխանություններին փորձ կատարել հանրության ուշադրությունը երկրի իրական օրակարգերից շեղելու համար։

 

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ է ներկայացրել։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ