ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարծում եմ՝ եկել է ժամանակը զրկելու Փիլոյանին «Ազգային հերոս»-ի կոչումից. Սիմոնյան

 Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ օրենքի առաջ հավասար են բոլորը, անգամ՝ ուսադիր կրողները: 


«Եթե ինչ-որ մեկն ուսադիր ունի կամ իր փայատերերը, կամ  իրեն հրաման տվողները իրեն տարբեր կոչումներ են տվել, դա չի նշանակում, որ իրենք օրենքի առաջ հավասար չեն. բոլորս հավասար ենք օրենքի առաջ», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝  անդրադառնալով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդագրերի քննարկմանը: 

Ինչ վերաբերում է Օհանյանին «հայրենիքի հերոս» անվանելուն՝ ԱԺ նախագահն ասաց, թե այդ գնահատկանը պետք է ժողովուրդը տա: 

Ալեն Սիմոնյանը անդրադարձավ նաև լրագրողի այն դիտարկմանը, թե «դուք ևս ունեք հայրենիքի հերոս, որը բանտում է»: Լրագրողը հստակեցրեց` Անդրանիկ  Փիլոյանի մասին է խոսքը: Ալեն Սիմոնյանը` պատասխանելով հարցին, ասաց, որ ժամանակն է «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու իրեն: 

«Կարծում եմ՝ եկել է ժամանակն իրեն զրկելու ու վերանայելու «Ազգային  հերոս» տալու ինստիտուտը, ու հասկանանք՝ արդյո՞ք այն մարդիկ, որոնց վերաբերյալ  հետագայում դատավճիռ կլինի, կշարունակեն մնալ «Ազգային հերոս»։ Ես կարծում եմ՝ երբ օրինական  ուժի մեջ մտած դատավճիռ լինի, իրենք չպետք է կոչումը ունենան», - հավելեց ԱԺ նախագահը: 

Հավելենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղարդվում է կոռուպցիոն գործարքների մասնակցելու մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ