ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգել են փլատակներում մնացած անձանց և ծաղրել․ Թուրքիայում երկու անձ է ձեռբակալվել

Թուրքական Hürriyet լրատվականը հայտնում է ՝ թուրք իրավապահները ձերբակալել են Ստամբուլի երկու բնակիչների, ովքեր ծաղրել էին փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի պատճառով փլատակներում մնացած անձանց։

 

 Կասկածյալների կողմից արված տեսանյութը հրապարակվել էր սոցիալական ցանցերում և բուռն արձագանք ու դատապարտում առաջացրել։ 
 

Լրատվականի փոխանցմամբ՝ կասկածյալների առնչությամբ հարուցվել են քրեական գործեր։

 

 Նշվում է, որ փլատակներում մնացած քաղաքացիները կասկածյալներից զանգեր են ստացել Discord-ի միջոցով։ 

 

Փլատակներում մնացած մարդկանց ասում էին. Նրանք ասել են․ «Գալիս ենք ձեզ փրկելու», ապա ծիծաղել ու ծաղրական մեկնաբանություններ թողել։ 

 

Նրանցից առգրավվել է երկու բջջային հեռախոս և մեկ համակարգիչ։

Քաղաքականություն

Պատահարներ