77 համարի «Գազելի» վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանում. փրկվել է 12 քաղաքացու կյանք

Այսօր՝ փետրվարի 10-ին պարեկները մայրաքաղաքում ծառայության ընթացքում նկատել են՝ թիվ 77 երթուղին սպասարկող «Գազելի» վարորդը ավտոմեքենան վարում է անկանոն։ 

Տեղում նույն վաշտի պարեկներ Վազգեն Զաքարյանն ու Արշալույս Ղուկասյանը Աբովյան փողոցում կանգնեցնում են «Գազելը» ու վարորդին ենթարկում սթափության փորձաքննության, հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ վարորդը` Երևանի բնակիչ 69-ամյա Միխայիլ Ղուլյանը, եղել է խմած՝ խմածության ամենաբարձր աստիճանում։
 

Քաղաքականություն

Պատահարներ