Թուրքիայում 9 միավոր Բայրաքթար իրականացնում է հետախուզական թռիչքներ․ Կարեն Հովհաննիսյան

Թուրքիայի երկնքում, մասնավորապես երկրաշարժի գոտու երկնքում 9 միավոր Բայրաքթար իրականացնում է հետախուզական թռիչքներ։ Այս մասին հայտնում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ 

 

«Քանի որ մինչև հիմա հնարավոր չէ ցամաքային ճանապարհով հասնել աղետի գոտի, Թուրքիայի իշխանությունը որոշել է բայրաքթարներին օդ բարձրացնել։ Իսկ այդ որոշումն էլ կայացվել է նրա համար, քանի որ ամպամածությունը, եղանակային վատ պամանները թույլ չէին տալիս, որ ուղղաթիռները, կամ ինքնաթիռները օդ բարձրացվեն։

 

Ըստ էության, ամեն նահանգի մեկ բայրաքթար է հասել, սակայն երկրաշարժի գոտի, և արտակարգ դրություն է հայտարարվել 10 նահանգում։ Ինչու՞ 9 բայրաքթար, այլ ոչ 10»:

 

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին և 7-ին ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում և Սիրիայում։ 

Քաղաքականություն

Պատահարներ