Տոյվո Կլաարն անդրադարձել է Հայաստանից Թուրքիա ուղարկվող օգնությանը

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է այս օրերին Հայաստանից Թուրքիա ուղարկվող օգնությանը:

 

«Թուրքիայում նման մեծ ողբերգության առջև ոգևորիչ է տեսնել իր հարևան Հայաստանի աջակցությունը և դրա ստեղծած դրական արձագանքը»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Կլաարը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանը մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիա,  երկրաշարժից տուժած շրջաններին օգնություն տրամադրելու համար։

Բեռնատարները Թուրքիայի տարածք անցել են երկու երկրների միջև գտնվող Մարգարա կամրջով, որը 1993 թվականից ի վեր՝ շուրջ 30 տարի, չէր օգտագործվել։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ