Հայկական Վաքըֆ գյուղը` երկրաշարժից հետո. Փայլանը գրառում է արել

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ հայկական Վաքըֆ գյուղում երկրաշարժի հետևանքով զոհեր չկան։

 

«Տներ են վնասվել: Մենք դրանք կվերակագնենք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Փայլանը:

 

Հիշեցնենք՝ Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի է ունեցել վերջին 100 տարվա ամենահզոր երկրաշարժերից մեկը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է երկրի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ գավառում։ 

Քաղաքականություն