Հայտնի տիեզերագնացը հրաժարվել է մեկնել Ադրբեջան` Հայաստանի դեմ ագրեսիայի պատճառով

Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում անցկացվող Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին՝ շեշտելով Հայաստանի դեմ այդ երկրի ռազմական ագրեսիայի մասին: Տիեզերագնացն այս մասին գրառում է կատարել թվիթերյան իր էջում։

 

«Ինչո՞ւ է Տիեզերագնացության միջազգային կոնգրեսն (IAC) անցկացվում Ադրբեջանում՝ մի երկրում, որը մեղավոր է իր հարևան Հայաստանի դեմ վերջին ռազմական ագրեսիայի համար: Ադրբեջանը ամենակոռումպացված երկրներից է, այն Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկն ունի: Ես չեմ գնալու, իսկ եթե պատրաստվում ես գնալ, խնդրում եմ, վերանայիր»,-գրել է Ռեյզմանը:

 

Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան սկսվել է անցյալ տարվա սեպտեմբերին, այն դատապարտվել է Եվրոպական խորհրդարանի կողմից: 

 

Տիեզերագնացը նաև կիսվել է մի շարք միջազգային կառույցների զեկույցներով, գնահատականներով, օրինակ՝ «Թրանսփարենի Ինթերնեյշլնի»-ի կոռուպցիայի ընկալման 2021-ի ինդեսքում Ադրբեջանը վատ դիրքերում է, Ադրբեջանը 180 երկրների մեջ 128-րդն է: 

Քաղաքականություն