Քրեական գործ է հարուցվել Վիտալի Բալասանյանի նկատմամբ. Armenia Today

Քրեական գործ է հարուցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի նկատմամբ, այս մասին Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնել է Armenia Today-ին։ 

 

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների համաձայն՝ քրեական գործը կապված է վերջինիս պաշտոնավարման ընթացքում արձանագրված չարաշահումների հետ։ Ըստ լրատվամիջոցի`  հնարավոր է, որ առաջիկայում գործը դատավարական կարգավիճակ ստանա։  Գործի նյութերին ծանոթանալու համար անհրաժեշտ է, որ պատգամավորները համապատասխան հարցումներ ուղարկեն գլխավոր դատախազություն։ 

 

«Դա երկար ժամանակ կպահանջի։ Այդուհանդերձ, գործող իշխանության նման ձեւաչափը մեզ համար վաղուց նորություն չէ։ Ե՛վ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և՛ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, պարզապես ցանկանում են վարկաբեկել Վիտալի Բալասանյանին։ Սակայն ոչ միայն նրան»,- նշել է խորհրդարանականը։ 


 

Քաղաքականություն