ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում մի շարք ապրանքներ ևս կտրամադրվեն կտրոններով. մանրամասներ

 Պետպահուստից առևտրի կետերին մատակարարվող եւ կտրոնով վաճառվող 5 անուն ապրանքին կավելանան ձուն, բանջարեղենը, միրգն ու լվացքի  փոշին: Քաղաքացիները կտրոններ կստանան փետրվարի 18-ից և գնումներ կարող են կատարել փետրվարի 21-ից:
 

 Լվացքի փոշին կտրամադրվի մեկ ամսվա կտրվածքով մեկ տուփ, 10 ձու՝ մեկ ամսվա կտրվածքով՝ փետրվարի 21-ից մինչև մարտի 22-ը, բանջարեղենը 15 օրվա կտրվածքով՝ փետրվարի 21-ից մինչև մարտի 7-ը՝ 3 կիլոգրամական, միրգը՝ 2 կիլոգրամ, փետրվարի 21-ից մինչև մարտի 3-ը:
 Կտրոնների տրամադրման գործընթացը կկազմակերպվի նախկինի պես՝ ինչպես շրջաններում, այնպես էլ Ստեփանակերտում: Մայրաքաղաքում 19-ի  փոխարեն կգործի 18 սպասարկման կետ:
 

 Կտրոններ ստանալու համար պետք չէ շտապել ու առաջին օրը հերթեր առաջացնել:

 Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցողներն ու օտարերկրյա քաղաքացիները կտրոն ստանալու համար պետք է ներկայանան  բնակարանային հարցերի կոմիտեի շենքում գործող սպասարկման կետ:

Քաղաքականություն