Շատ հետաքրքիր զարգացումներ կարող են տեղի ունենալ Ռուսատան- ՆԱՏՕ առճակատման ներքո. Աբովյան

 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Շատ հետաքրքիր զարգացումներ կարող են տեղի ունենալ մոտակա ժամանակ Արևելք-Արևմուտք (Ռուսատան- ՆԱՏՕ) առճակատման ներքո։ 


Այսպես` Չինաստանը փոխանցել է ուկրաինական կողմին առաջարկներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ ապագա խաղաղ բանակցությունների համար։ Ուկրաինացիները (հավաքական Արևմուտքը) առայժմ ուսումնասիրում են չինացիների առաջարկը։ 
Իսկ արդեն այսօր Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Վան Ին ժամանելու է Մոսկվա, որ անձամբ բանակցի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հետ չինական առաջարկների շուրջ։ 

Հաշվի առնելով չինական դիվանագիտության առանձնահատկությունները և Չինաստանի քաշը համաշխարհային մակարդակով, կարելի է փաստել, որ յուրաքանչյուր դեպքում հետաքրքիր հետևանքներ հաստատ կլինեն»:

Քաղաքականություն