ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ասում են` գնա ներողություն խնդրի... խնդրում եմ` զինամթերք տվեք իմ զինվորներին». Պրիգոժին

«Վագներ» մասնավոր ռազմական կառույցի հիմնադիրը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին մեղադրել է «վագներականներին» զինամթերքից զրկելու և կառույցը քայքայելու գործողությունների համար:

 

«Գլխավոր շտաբի պետը և պաշտպանության նախարարն արձակում են «Վագներին» զինամթերք և օդային տրանսպորտ չտրամադրելու հրամաններ, արգելել են սակրավորներին բահեր տալ, որ նրանք չկարողանան փորել, դա հավասարազոր է դավաճանության»,- ասել է Պրիգոժինը:

 

Նա պատերազմի մեկնարկից հետո հանրային մեծ ճանաչում է ստացել, քանի որ «վագներականները» մասնակցում են մարտական գործողություններին և այս օրերին Բախմուտի ռազմաճակատում են:

Պրիգոժինը պատերազմի համար հավաքագրել է նաև տարատեսակ ծանր հանցանքների համար ազատազրկված մեծ թվով բանտարկյալների, ովքեր, ըստ ուկրաինական կողմի, «հիմա հազարներով են զոհվում»:

Պրիգոժինը պարբերաբար քննադատում է ռուսաստանցի բարձրաստիճան զինծառայողներին: Նրա այդ հայտարարությունները նաև ժամանակ առ ժամանակ հավանության են արժանանում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կողմից:

 

Հավելենք, որ նա երեկ ձայնագրություն էր հրապարակել, որում մասնավորապես ասվում է. «Ասում են գնա ներողություն խնդրի, ենթարկվի: Ո՞ւմից ներեղություն խնդրեմ, ո՞ւմ ենթարկվեմ.. ես միայն խնդրում եմ` զինամթերք տվեք իմ զինվորներին»,- ասել է Եվգենի Պրիգոժինը: 

Քաղաքականություն