Բուք, մառախուղ, փակ ճանապարհներ․ իրավիճակը՝ Հանրապետությունում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը Արագածոտնի մարզի տարածքում դժվարանցանելի է։

 

Գեղարքունիքի մարզի, Թորոսգյուղ-Վարդաղբյուր, Գորայք-Սիսիան, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է։

 

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն