Թուրքիայի արևելքում նոր երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը` Ղահրամանմարաշ քաղաքից 52 կմ հյուսիս

Թուրքիայի արևելքում այսօր 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել՝ հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ղահրամանմարաշ քաղաքից 52 կմ հյուսիս, որտեղ բնակվում է մոտ 376 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում:

 

Ավեի վաղ տեղեկացրել էինք, որ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել նաև Թուրքիայի կենտրոնական Նիղդե նահանգում: 

Քաղաքականություն