ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհարմար իրավիճակ. Ռումինիայում քաղաքական գործիչը առցանց հանդիպմանը միացել է լոգարանից

Ռումինիայում քաղաքական գործիչը առցանց աշխատանքային հանդիպմանը միացել է լոգարանից: 

 

Ալբերտո-Ժոզեֆ Կարայանը մասնակցում էր առցանց աշխատանքային քննարկմանը: Նա ենթադրվում է պատահաբար է միացրել վեբ-տեսախցիկը, երբ լոգարանում իր վրայից լվանում էր լոգանքի համար նախատեսված օճառը: Քաղաքական գործիչը խուճապի մեջ է ընկել 40 վայրկյան անց ընդհատել կապը, երբ լսել է գործընկերների բարձր ծիծաղը։

 

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը ներողություն է խնդրել նման կուլիսային «բացահայտման» համար եւ հայտարարել խորհրդարականի հրաժարականի մասին՝ չհստակեցնելով, պաշտոնից, թե կուսակցությունից։

Քաղաքականություն